Իրանի դիրքորոշումը՝ Պաղեստինում և Լիբանանում Սիոնսիտական ռեժիմի նոր հանցագործությունների վերաբերյալ 
(last modified Sat, 28 Sep 2024 07:25:13 GMT )
Սեպտեմբեր 28, 2024 10:55 Asia/Tehran
  • Իրանի դիրքորոշումը՝ Պաղեստինում և Լիբանանում Սիոնսիտական ռեժիմի նոր հանցագործությունների վերաբերյալ 

ԻԻՀ պաշտոնաները քննադատել են Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը և ընդգծել, որ իսլամական երկրները պետք է արձագանքեն Թել Ավիվի գործողություններին։


ԻԻՀ նախագահ Մասուդ Փզեքշյանն իր ուղերձում դատապարտել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանների վրա Սիոնսիտական ռեժիմի իրականացրած հարձակումները։  Նշելով, որ Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդների դեմ ռեժիմի հանցագործությունները  վկայում են պետական ահաբեկչության մեքենան կանգնեցնելու միջազգային հանրության անկարողության մասին,  Փեզեշքյանն աշխարհի երկրներին, հատկապես՝ իսլամական երկրներին, կոչ է արել դատապարտել  այս հանցագործությունը։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և պաղեստինյան խնդրի» քննարկման թեմայով ՄԱԿ ԱԽ նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Բեյրութի ոճրագրոծությանն ԱՄՆ-ի մեղսակցությունը չի կարելի անտեսել։
Արաղչին հայտարարել է․ «Բեյրութի բնակելի թաղամասերի վրա հարձակվելու ժամանակ Իսրայելն օգտագործել է Միացյալ Նահանգներից ստացած ականանետային ռումբեր»։
Անդրադառնալով Գազայում Իսրայելի հանցագործություններին, Արաղչին ասել է․ «Չափազանց շատ է խոսվել Գազայում շարունակվող ցեղասպանության սարսափների մասին, բայց որևէ  քայլ չի ձեռնարկվել այն դադարեցնելու համար, փոխարենն Իսրայելի հանցավոր ռեժիմը նվերներ է ստանում»։ 
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, Իսլամական համագործակցության  կազմակերպության ԱԳ նախարարների տարեկան հանդիպման ժամանակ, ընդգծել է իսլամական երկրների միասնության և համերաշխության կարևորությունը՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքներին աջակցելու գործում: 
Ղարիբաբադին կոչ է արել անդամ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպել՝ Լիբանանում և Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին դիմակայելու նպատակով։ 
Երկուշաբթի օրվանից Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավային շրջանների վրա։ 
Ուրբաթ օրը ռեժիմը ռմբակոծել է Բեյրութի արվարձաններում գտնվող մի քանի բնակելի թաղամասեր։
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ հարձակումների արդյունքում կա ավելի քան 700 զոհ, և ավելի քան 2 հազար 600 վիրավոր։
Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ  դիվանագիտական մոտեցման շրջանակներում, Իրանն ընդգծում է իսլամական երկրների միջև ավելի մեծ համագործակցության անհրաժեշտությունը՝ սիոնիստների հանցագործությունների դեմ պայքարելու համար, որոնց թիրախում կանայք ու երեխաներն են։ 
Իսկ գլոբալ մակարդակով Իրանի հիմնարար քաղաքականությունն ամբողջ աշխարհում  քաղաքացիական ակտիվիստների և պաղեստինամետ ուսանողների ուշադրությունն է Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի կողմից ԱՄՆ-ի և արևմտյան կառավարությունների աջակցությամբ իրականացված հանցագործությունների վրա:
Վերջին շաբաթներին արևմտյան երկրների իշխանություններն անտեսում են Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանությունը և տարածաշրջանում այս անօրինական ռեժիմի ստեղծած ճգնաժամը, շարունակելով լռել Թել Ավիվի ոճրագործությունների նկատմամբ։ Իսկ Գազայի և Լիբանանի զարգացումների մասին ոչ ճիշտ լուրերի միջոցով, արևմտյան երկրները փորձում են հասարակության կարծիքը շեղել տարածաշրջանի իրողություններից։
Իրանը, պահպանելով տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի կապակցությամբ  իր սկզբունքային քաղաքականությունը և շարունակելով աջակցել Պաղեստինի ժողովրդի օրինական  պայքարին, միջազգային հարթակներում բացահայտել է Սիոնիստական ռեժիմի և նրանց դաշնակիցների դավադրություններն ու չարաբաստիկ նպատակները։ 
ԻԻՀ իշխանությունների այս մոտեցումը արդյունավետ դեր է խաղացել համաշխարհային հասարակական կարծիքն արթնացնելու գործում՝ կապված Լիբանանի և Պաղեստինի զարգացումների և սիոնիստական հանցագործությունների   հետ։