Իրաքցի երիտասարդները հրկիզել են Բաղդադում տեղակայված՝ սաուդական MBC հեռուստաալիքի գրասենյակը
(last modified 2024-10-19T06:10:26+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 09:40 Asia/Tehran
  • Իրաքցի երիտասարդները հրկիզել են Բաղդադում տեղակայված՝ սաուդական MBC հեռուստաալիքի գրասենյակը

Զայրացած իրաքցի երիտասարդները հրկիզել են Բաղդադում տեղակայված՝ սաուդական MBC հեռուստաալիքի գրասենյակը։

Ծրագրերից մեկում «Հազարամյակն առանց ահաբեկիչների» վերնագրով տեսանյութում, MBC-ն Դիմադրության նահատակված առաջնորդներին անվանել էր ահաբեկիչներ։ Այսօր առավոտյան զայրացած իրաքցի երիտասարդները մտել են Բաղդադի համալսարանի տարածքում գտնվող հեռուստաընկերության գրասենյակ, ոչնչացրել սարքավորումներն ու հրկիզել գրասենյակը։ 
ՀԱՄԱՍ-ը խստորեն դատապարտել է սաուդական հեռուստաընկերության քայլը, այն որակելով որպես բարոյական անկում և պահանջել ներողություն խնդրել։
Իրաքի Դիմադրության խմբերը  սպառնացել են հարձակվել  MBC ցանցի գրասենյակի վրա, եթե այն չփակվի։

Պիտակ