Ինչո՞ւ են սիոնիստները զղջում «Հեզբոլլահի» հետ պատերազմի համար
(last modified Wed, 20 Nov 2024 06:17:59 GMT )
Նոյեմբեր 20, 2024 09:47 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են սիոնիստները զղջում «Հեզբոլլահի» հետ պատերազմի համար

Նախքան Լիբանանի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկը, սիոնիստների 70 տոկոսը կողմ էր պատերազմին։ Սակայն Դիմադրության գորոծղություններից հետո իսրայելցիների կարծիքը կտրուկ փոխվեց:

Գազայի պատերազմի մեկ տարվա ընթացքում օկուպացված տարածքների բնակիչները կողմ էին Լիբանանի դեմ պատերազմին։ Պատերզմից երկու ամիս անց սիոնիստների 67 տոկոսը կողմ էր պատերազմին՝ «Հեզբոլլահը» ոչնչացնելու նպատակով։ Սակայն պատերազմից հետո, Դիմադրության գործողությունների արդյունքում, սիոնիստները փոխեցին իրենց կարծիքը։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ նախքան Լիբանանի վրա լայնածավալ հարձակումն Իսրայելի բանակը նախատեսել էր 2-3 ամսում գրավել այդ երկրի տարածքը, վստահ լինելով, որ «Հեզբոլլահը» ստիպված կլինի դադարեցնել հրթիռային հարձակումները։ 

Սիոնիստները նաև համոզված էին, որ լայնծավալ հարձակամն միջոցով կզինաթափեն ու կոչնչացնեն «Հեզբոլլահին», ստիպելով նահանջել Լիթան գետից այն կողմ։ Սակայն Լիբանանի սահմանային շրջաններում 1,5 ամիս տևած լայնածավալ պատերազմի արդյունքում Իսրայելի բանակը չկարողացավ գրավել անգամ մի փոքրիկ գյուղ, բացի այդ կրեց մարդկային մեծ վնասներ։ Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահը» շարունակում է հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներն օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններում, մինչև Թել Ավիվի կենտրոնը։

Ցամաքային պատերազմից շաբաթներ անց, իսրայելական բանակի  պարտությունների պատճառով, Լիբանանի հետ պատերազմին աջակցող սիոնիստների թիվը 67%-ից նվազել է մինչև 46%-ի։ Իսկ պատճառը լիբանանյան Դիմադրության ուժերի հաստատակամությունն էր, ժողովրդական աջակցության ստվերում, ինչպես նաև Լիբանանի միասնական քաղաքական դիրքորոշումը, որը խաթարեց զավթիչների հաշվարկները։

Թել Ավիվի վրա «Հեզբոլլահի» հարձակումների ժամանակ բնակիչները ստիպված են եղել փախչել ապաստարաններ։ Իսկ բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող Քիրյաթ Աթա բնակավայրի բնակիչներից մեկը ծաղրել է Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարին։ Նա ասել է․ «Սա այն հաղթանա՞կն է, որ Իսրայելը տարավ «Հեզբոլլահի» դեմ: «Հեզբոլլահն» ինչպե՞ս է պարտվել, եթե կես ժամում 90 հրթիռ է արձակել։

Իշխանություններին խնդրում ենք չվիրավորել մեր հետախուզության աշխատանքը՝ հաղթանակի մասին մտացածին պատմություններով»։ 
Անդրադառնալով Հայֆայի վրա «Հեզբոլլահի» հաճախակի հարձակումներին՝ քաղաքապետ Յունա Յահավը ասել է. ««Հեզբոլլահը» սպառնացել է Հայֆան նմանեցնել Կիրյաթ Շմոնային, իսկ բոլոր բնակիչներին ստիպել փախուստի դիմել։ Քաղաքի տնտեսությունը կտրուկ փլուզվում է, ինչը բացասաբար կանդրադառնա բոլոր ոլորտների վրա»։  

Սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը մի հոդվածում գրել է, որ Արևելյան Գալիլեայում և Գոլանում փոքր բիզնեսի սեփականատերերի ավելի քան 80%-ի եկամուտը պատերազմի սկզբից ի վեր կտրուկ նվազել է, և իսկ ավելի քան 65%-ի եկամուտը կրկնակի կրճատվել է»։ 

Պատերազմը կաթվածահար է արել նաև հյուսիսային շրջանների արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը և զբոսաշրջությունը։ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը ռեժիմի կաբինետն այս շրջաններում գործունեություն ծավալող ընկերություններին վճարել է ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ որպես փոխհատուցում: Իհարկե, այս գումարը չի ներառում «Հեզբոլլահի» հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով հասցված ուղղակի վնասները։

«Հեզբոլլահի» առաջնորդներին ու հրամանատարներին սպանելը որպես հաղթանակ ներկայացնելու Սիոնիստական ռեժիմի քաղաքականության և հարավային Լիբանանում իսրայելական օկուպանտ բանակի ցամաքային գործողությունների ձախողումից հետո սիոնիստ ավանաբնակները, որ ամեն օր նոր դիեր են դիմավորում բանակից, պահանջել են դադարեցնել պատերազմը։