Մողթադա Սադր. ԱՄՆ-ն սիրում է հեղել երեխաների և կանանց արյունը
(last modified Thu, 21 Nov 2024 06:32:24 GMT )
Նոյեմբեր 21, 2024 10:02 Asia/Tehran
  • Մողթադա Սադր. ԱՄՆ-ն սիրում է հեղել երեխաների և կանանց արյունը

Իրաքի «Սադր» շարժման առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց թե որքան է սիրում ահաբեկչությունը և երեխաների ու կանանց, անմեղ մարդկանց, լրագրողների, բժիշկների և մարդասիրական խմբերի անդամների արյան ծարավ է։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մողթադա Սադրն ասել է․ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել բռնություններին, օկուպացիային, արյունալի սպանություններին և բռնի տեղահանությանը, որպեսզի այդ տարածքներում կառուցվեն  իսրայելական բնակավայրեր»։

Նա նշել է․ «Հակամարտությունը դադարեցնելու և Գազայում հրադադար հաստատելու բանաձևերի վրա վետո կիրառելով, ԱՄՆ-ը մեկ անգամ ևս ապացուցեց իր աջակցությունն ատելի Սիոնիստական ռեժիմին»։

Ի պաշտպանություն Իսրայելի, ՄԱՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ 10 ոչ մշտական անդամների ներկայացրած բանաձևի վրա, որը պահանջում էր անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար հաստատել Գազայում և ազատ արձակել բոլոր գերիներին:

Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ը վետո է դնում Գազայում հրադադարի մասին բանաձևի նախագծի վրա՝ ի պաշտպանություն Իսրայելի ռեժիմի։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է շուրջ 44 հազար պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 104 հազարը։ Հարձակումները շարունակվում են՝ չնայած համաշխարհային ընդդիմությանը: