88 զոհ՝ Գազայի հատվածի հյուսիսում սիոնիստների իրականացրած երկու սարսափելի հանցագործության հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225954-88_զոհ_Գազայի_հատվածի_հյուսիսում_սիոնիստների_իրականացրած_երկու_սարսափելի_հանցագործության_հետևանքով
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են,որ Գազայի հատվածի հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի վերջին երկու հանցագործությունների հետևանքով նահատակների թիվը հասել է 88-ի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2024 14:27 Asia/Tehran
  • 88 զոհ՝ Գազայի հատվածի հյուսիսում սիոնիստների իրականացրած երկու սարսափելի հանցագործության հետևանքով

Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են,որ Գազայի հատվածի հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի վերջին երկու հանցագործությունների հետևանքով նահատակների թիվը հասել է 88-ի։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, սիոնիստական ​​զավթիչ բանակը Բեյթ Լահիա շրջանում՝ Քամալ Ադվան հիվանդանոցի մոտակայքում (Գազայի հատվածի հյուսիսում), մեկ այլ հանցագործության ժամանակ  ռմբակոծել է մի ամբողջ բնակելի թաղամաս ինչի հետևանքով 66 պաղեստինցի է նահատակվել։

Այս հաղորդման համաձայն՝ նահատակների մեջ կան բազմաթիվ կանայք և երեխաներ։

Այս հանցագործության հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, նրանցից շատերի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Մեկ այլ հանցագործությամբ Սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Շեյխ Ռեզվան» շրջանի  բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով նահատակվել են 22 պաղեստինցիներ,  որոնցից 10-ը երեխաներ են։

Գազայի Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ օկուպացիոն ռեժիմը վերջին 24 ժամում հինգ ջարդ է իրականացրել Գազայի հատվածում, որոնց հետևանքով նահատակվել և վիրավորվել է 247 մարդ։

Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելը Գազայում սպանել է ավելի քան 44000  և վիրավորել մոտ 105,000 մարդու։