Սիրիայում ահաբեկչական խմբավորումները գրոհում են Ասադի բանակի դիրքերը
(last modified Fri, 29 Nov 2024 07:22:39 GMT )
Նոյեմբեր 29, 2024 10:52 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկչական  խմբավորումները գրոհում են Ասադի բանակի դիրքերը

Սիրիայում ահաբեկչական խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը, Հալեպ քաղաքից արևմուտք լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի բանակի դիրքերի վրա, որոնք վերահսկում են նախագահ Բաշար ալ Ասադի ուժերը:

Հարձակման ընթացքում կառավարական ուժերը և Ասադի դաշնակիցներն օդային հարվածներ են հասցրել և  կասեցրել ապստամբների առաջխաղացումը: Նշվում է, որ ապստամբ խմբավորումների հարձակումները, մասնավորապես, ուղղված են մի շարք գյուղերի ու ռազմակայանների վրա։

Վերջին տվյալներով՝ զինված ուժերը մոտենում են Անադանին։ Այս քաղաքը համարվում է Ասադի զորքերի պաշտպանական գծի կարևոր հանգույց։ Այն գրավելուց հետո ահաբեկչական  խմբավորումները  կկարողանան գրավել Հրայտան և Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արևմուտք։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահը շտապ ժամանել է Մոսկվա և  սպասում է Ղազախստանից  Պուտինի վերադարձին:

tert.am