Նահատակ Յահյա Սինվարն ընտրվել է արաբական աշխարհի 2024 թ․ տարվա մարդ
(last modified Fri, 03 Jan 2025 13:19:05 GMT )
Հունվար 03, 2025 16:49 Asia/Tehran
  • Նահատակ Յահյա Սինվարն ընտրվել է արաբական աշխարհի 2024 թ․ տարվա մարդ

Վկայակոչելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ եգիպտական Rasd հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման արդյունքներով, ձայների 85%-ով, նահատակ Յահյա Ալ-Սինվարն ընտրվել է արաբական աշխարհի 2024 թ․ տարվա մարդ։

Հարցմանը մասնակցել է 300 հազար մարդ, որոնք պատասխանել են 15 հարցի։ 

Յահյա Իբրահիմ Հասան ալ-Սինվարը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 29-ին Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարում: Նրա ծնողները Աշքելոնից էին, ովքեր ստիպված էին գաղթել 1948 թվականին Սիոնիստական ռեժիմի և արաբների միջև պատերազմից և իրենց հողերի բռնազավթումից հետո:

1988 թ․ Սինվարը բանտարկվել է իսրայելական ռեժիմի կողմից՝ երկու իսրայելցի զինվորների դեմ գործողություններ կազմակերպելու մեղադրանքով և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն 23 տարի բանտարկությունից հետո, 2011թ․ գերիների բանտարկյալների փոխանակման ծրագրի ժամանակ ազատ է արձակվել։

Սիոնիստական ռեժիմի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, Յահյա Սինվարն ընտրվեց բյուրոյի ղեկավար և զբաղեցրեց այդ պաշտոնը մինչև նահատակությունը։ 
Սինվարը նահատակվեց 2024 թ․ հոկտեմբերի 16-ին՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի հետ բախման ժամանակ։ 

Իսրայելական բանակի զինվորների դեմ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Սինվարի պայքարի տեսանյութը գրավեց սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը, որոնք նրան բնութագրեցին որպես սիրելի հերոս: