Լաթաքիայում Ասադի կողմնակիցների և Սիրիայի ժամանակավոր կառվարության ուժերի բախումները վերսկսվել են
(last modified Sun, 09 Mar 2025 12:17:07 GMT )
Մարտ 09, 2025 15:47 Asia/Tehran
  • Լաթաքիայում Ասադի կողմնակիցների և Սիրիայի ժամանակավոր  կառվարության   ուժերի  բախումները վերսկսվել են

Սիրիայի նոր իշխանություններին ենթարկվող անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի զինված կողմնակիցների միջև Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով Al-Ikhbaria հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Էլ Կադմուս քաղաքի տարածք, որը տեղակայված է Տարտուս նահանգում։ Նշվում է, որ դա արվել է տարածաշրջանում անվտանգության պահպանման, կայունության բարձրացման և հանգստության վերականգնման նպատակով։

Մարտի 6-ից Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիայի մի քանի թաղամասում և Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային հատվածներում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական ժամանակավոր  կառվարության  ուժերի և Դամասկոսում Բաշար Ասադի զինված   կազմավորումների միջև:

Սիրիայի նոր իշխանություններն ուժեր են ուղարկել տարածաշրջան։  Այն բանից հետո, երբ առափնյա հատվածի բնակավայրերի նկատմամբ վերականգնվել է նոր իշխանությունների վերահսկողությունը, սկսել են հաղորդագրություններ ստացվել ալևիների զանգվածային մահապատիժների մասին։   Խոսվում է հարյուրավոր սպանվածների, այդ թվում՝ կանանց և երեխաների մասին։

Սոցցանցերում տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում են քաղաքացիական անձանց նկատմամբ ուժայինների կողմից իրականացվող կտտանքներն ու մահապատիժները։

arm.sputniknews