Նեթանյահուին շանտաժի ենթարկելը կամ Սիոնիստական ռեժիմում ենթադրյալ ժողովրդավարության վերջը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ներքին անվտանգության ծառայության (Շաբաքի) ղեկավար Ռոնեն Բարի միջև լուրջ տարաձայնություններից հետո, որոնք աննախադեպ մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին, Շաբակի նախկին ղեկավար Նադավ Արգմանը հարցազրույց է տվել հեռուստատեսության 12-րդ ալիքին, որի ընթացքում սպառնացել է Նեթանյահուին:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Արգմանն անդրադառնալով Նեթանյահուի գործողություններին, ասել է. «Ես շատ տխուր եմ այն փաստից, որ վարչապետը միտումնավոր վնասում է իսրայելական հասարակությանը և բախում է ստեղծում խմբերի և կուսակցությունների միջև՝ համակարգը վերահսկելու համար»:
«Շաբաքի» նախկին ղեկավար Արգմանն այդպես է արձագանքում անցյալի օրինազանցությունները քողարկելու Նեթանյահուի փորձին։ Նա հասկացել է, որ քաղաքական իշխանությունը զավթելու Նեթանյահուի փորձը վերահսկելու համար իրեն այլ բան չի մնում, քան մերկացնել վերջինիս։
The Times of Israel-ն անդրադառնալով Արգմանի հայտարարություններին Նեթանյահուի արձագանքին, գրել է. «Արգմանի դեմ Նեթանյահուի մեղադրանքներն անհիմն են և ուժեղ քաղաքական շրջադարձի սկիզբ են դնում, որը կարող է որոշակի հանգամանքներում վարչապետին ենթարկել քրեական հետաքննության ռիսկի»:
Պարբերականը գրել է․ ««Շաբաքի» նախկին ղեկավարը, ով այսպիսով ստիպում է վարչապետին գործել օրենքով սահմանված կարգով, որևէ խախտում չի արել, այլ այս հայտարարություններով կանխել է վարչապետի կողմից սխալ գործելու հավանականությունը։ Համոզիչ չէ նաև Արգմանի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր է խախտել «Շաբաքի» օրենքը և բացահայտել գաղտնի տեղեկատվություն։
Սիոնիստական ռեժիմի քաղաքական ուժային կառույցը կառուցված է Քնեսեթի (խորհրդարանի) շուրջ։ Քնեսետը և նախարարների կաբինետը միաժամանակ պահելով որպես օրենսդիր և գործադիր իշխանություն՝ Նեթանյահուն չի վերահսկում միայն դատական կառույցը, ինչի համար էլ ավելի վաղ փորձեց ընդունելով դատաիրավական բարեփոխումների (դատական հեղաշրջում) օրենքի ընդունմամբ վերահսկել նաև այդ ոլորտը»: