Եգիպտացի պաշտոնյաի պատասխանն Իսրայելին․ Հիշո՞ւմ եք 1973 թվականի պարտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i230920-Եգիպտացի_պաշտոնյաի_պատասխանն_Իսրայելին_Հիշո_ւմ_եք_1973_թվականի_պարտությունը
Եգիպտացի պատգամավոր Մուստաֆա Բաքրին, արձագանքելով Իսրայելի կողմից Կահիրեի դեմ հնչեցված սպառնալիքին, ասել է. «Թել Ավիվի իշխանություններին կարծես պետք է հիշեցնել 1973 թվականի պատերազմում Իսրայելի պարտության մասին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2025 10:51 Asia/Tehran
  • Եգիպտացի պաշտոնյաի պատասխանն Իսրայելին․ Հիշո՞ւմ եք 1973 թվականի պարտությունը

Եգիպտացի պատգամավոր Մուստաֆա Բաքրին, արձագանքելով Իսրայելի կողմից Կահիրեի դեմ հնչեցված սպառնալիքին, ասել է. «Թել Ավիվի իշխանություններին կարծես պետք է հիշեցնել 1973 թվականի պատերազմում Իսրայելի պարտության մասին»։

Rai Alyum թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը մեղադրել է Եգիպտոսին խաղաղության համաձայնագիրը խախտելու մեջ և Վաշինգտոնին խնդրել է Կահիրեից պահանջել ապամոնտաժել Սինայի անապատում իր ռազմական ենթակառուցվածքը

Մուստաֆա Բաքրին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իսրայելի այն պնդումը, թե Եգիպտոս խախտել է երկու կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագիրը, սուտ են: Այս պնդումները Նեթանյահուի կաբինետի ներքին ձախողումները կոծկելու փորձ են»:

Նա հավելել է․ «Խնդիրն այսքանով չի ավարտվում։ Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին խնդրել Եգիպտոսից պահանջել ապամոնտաժել իր ռազմական ենթակառուցվածքը: Սա հստակ ցույց է տալիս, որ մենք բախվում ենք եգիպտական բանակի և նրա զենքի հզորության դեմ ուղղված ծրագրի։ Սակայն  նրանք մոռացել են այս բանակի հզորությունը և ժողովրդի աջակցությունը: Եգիպտոսի բանակը պաշտպանում է երկրի ազգային անվտանգությունը:

Բաքրին գրել է. «Թել Ավիվի իշխանություններին կարծես պետք է հիշեցնել 1973 թվականի պատերազմում Իսրայելի պարտության մասին: Ինչպես ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, այն բանակը, որն արել է դա մեկ անգամ, կարող է դա կրկնել»:

Սիոնիստական «Իսրայել Հայոմ» թերթը երկուշաբթի օրը գրել է. «Իսրայելը պաշտոնապես պահանջել է Եգիպտոսից և ԱՄՆ-ից, որ Սինայի անապատում եգիպտական բանակի կողմից ստեղծված ռազմական ենթակառուցվածքը ապամոնտաժվի, քանի որ Թել Ավիվը այդ ենթակառուցվածքի ստեղծումը համարում է խաղաղության պայմանագրի անվտանգության հավելվածի «խախտում»: