Աթվան. Ինչո՞ւ Ամերիկան ​​փախավ «Անսար Ալլահի» դեմ մղվող պատերազմից
(last modified Tue, 20 May 2025 14:40:09 GMT )
Մայիս 20, 2025 18:10 Asia/Tehran
  •  Արաբական աշխարհի վերլուծաբան՝Աբդուլբարի Աթվան
    Արաբական աշխարհի վերլուծաբան՝Աբդուլբարի Աթվան

Pars Today-Արաբական աշխարհի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը, անդրադառնալով Եմենի «Անսար Ալլահ» շարժման կողմից օկուպացված տարածքների խորքում իրականացվող ամենօրյա հրթիռային հարձակումներին, բացահայտեց սիոնիստական ​​ռեժիմի համար ճգնաժամի տարածումը և Եմենի դեմ մղած պատերազմից ԱՄՆ-ի փախչելը։

 

Նա իր հրապարակած հոդվածում գրել է. «Եմենի հիպերձայնային հրթիռները ժամերով փակել են Բեն Գուրիոնի օդանավակայանը, և Յաֆայի և այլ գրավյալ տարածքների վրա հրթիռային հարձակումները շարունակվում են: Իսրայելի պատասխանը սահմանափակվել է Եմենի նավահանգիստների վրա ավիահարվածներով»։

Աթվանը այս զարգացումները համարեց երկու գործոնների արդյունք. Առաջինը՝ Միացյալ Նահանգների և «Անսար Ալլահի» միջև ժամանակավոր զինադադարը, որը ձեռք բերվեց Վաշինգտոնի խնդրանքով և չի ներառում Սիոնիստական ռեժիմին։ Երկրորդ՝ Անսար Ալլահի խելացիությունը՝ Ամերիկային բախման թատերաբեմից հեռացնելու և Իսրայելի հետ բախման վրա կենտրոնանալու հարցում։

Երբ հարցրին, թե ինչու է Ամերիկան ​​հրաժարվել «Անսար Ալլահի» դեմ բախումից, նա նշեց երեք հիմնական պատճառ.

1. Հարիսոն Քասի խոսքով՝ Եմենի պաշտպանական հրթիռը գրեթե քիչ էր մնացել խոցել ամերիկյան F-35 կործանիչը։ Եթե ​​սա տեղի ունենար, Ամերիկայի օդային գերակայությունը լուրջ վնաս կկրեր։

2․Գրեգորի Բարոուի վերլուծությունը ցույց է տալիս, որ «Անսար Ալլահ»-ը մինչ օրս խոցել է յոթ առաջադեմ ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք, և նույնիսկ վտանգ կար խոցելու F-16 կործանիչը։

3․«Թրուման» ավիակրի Կարմիր ծովից դուրսբերումը առանց փոխարինող ավիակրի, Եմենի հրթիռային հարձակումների արդյունք էր։ Հարձակումների ժամանակ վնասվել են նաև երկու ամերիկյան F-18 կործանիչներ։

Աթվանը զգուշացրել է, որ եմենական հրթիռներն այժմ կարող են հարվածել այնպիսի թիրախների, ինչպիսիք են Հայֆայի և Աշդոդի նավահանգիստները, և որ ավելի շատ անակնկալներ են սպասվում։