Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236846-Կատարի_վարչապետն_Իսրայելի_հարվածներն_անվանել_է_պետական_ահաբեկչություն_և_խոստացել_պատասխանել
Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Իսրայելի հասցրած հարվածները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
(last modified 2025-09-10T07:52:33+00:00 )
Սեպտեմբեր 10, 2025 11:22 Asia/Tehran
  • Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Իսրայելի հասցրած հարվածները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

«Կատարի Պետությունը հանձնառու է գործել վճռականորեն իր տարածքները թիրախավորող ցանկացած գործողության դեմ և իրեն իրավունք է վերապահում պատասխանելու և ձեռնարկելու պատասխանի համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - սեպտեմբերի 9-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է ալ-Թանին։

Վարչապետը Դոհային հասցված հարվածն անվանել է Իսրայելի կողմից իրականացված «պետական ահաբեկչություն» և քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նշելով, որ նա սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խախտում հարևան երկրների ինքնիշխանությունը։ 

«Կարծում եմ՝ մենք հասել ենք վճռական պահի։ Ամբողջ տարածաշրջանը պետք է պատասխանի այդ բարբարոսական գործողություններին, որոնք միայն մեկ բան են արտացոլում. դրանք արտացոլում են այս անձի բարբարոսությունը, որը, ցավոք, տարածաշրջանը տանում է դեպի այն կետը, որտեղ մենք չենք կարող լուծել որևէ իրավիճակ, չենք կարող ոչինչ շտկել և չենք կարող աշխատել միջազգային օրենքների շրջանակներում։   Նա պարզապես խախտում է այդ բոլոր միջազգային օրենքները», - ասել է ալ-Թանին՝ նկատի ունենալով Նեթանյահուին։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհային։ 

«Միջնորդությունը և կատարյան դիվանագիտությունը երկրի ինքնության մասն են կազմում։ Դա կշարունակվի, և ոչինչ մեզ չի խանգարի շարունակել այս դերը տարածաշրջանում մեզ շրջապատող տարբեր խնդիրների լուծման գործում՝ տարածաշրջանի կայունությանը և, ի վերջո, մեր ժողովուրդների կայունությանը հասնելու համար», - ասել է ալ-Թանին։