Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, 11 զինծառայող զոհվել է. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i24883-Թուրքիայում_ռազմական_ինքնաթիռ_է_կործանվել_11_զինծառայող_զոհվել_է._ԶԼՄ_ներ
Թուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Haber Turk հեռուստաալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2016 05:23 Asia/Tehran
  • Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, 11 զինծառայող զոհվել է. ԶԼՄ-ներ

Թուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Haber Turk հեռուստաալիքին:

Նշվում է, որ կործանված օդանավում 11 զինծառայող է գտնվել, այդ թվում` ժանդարմերիայի գնդապետը և երկու մայոր: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու բժիշկները:

NTV հեռուստաալիքի տվյալներով Թուրքիայի ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը երկրի հյուսիսարևելյան նահանգում կարող էին լինել անբարենպաստ եղանակային պայմանները:

Նշվում է, որ զինվորականներն ուղևորվում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին: