Եմենը հրթիռային հարձակում է իրականացրել Ռիադի «Քինգ Խալիդ» օդանավակայանի ուղղությամբ
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Ռիադում գտնվող «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի ուղղությամբ հարձակման մասին։
Pars Today-ը ` վկայակոչելով IRIB-ին, հայտնում է, որ բրիգադի գեներալ Յահյա Սարին ասել է. «Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռով հաջողությամբ թիրախավորել են Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանը»։
Սարին կրկին նախազգուշացրել է բոլոր միջազգային ավիաընկերություններին՝ շարունակել չվերթներն իրականացնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքում՝ բացառությամբ Մեքքա և Մեդինայի սրբազան քաղաքների օդային տարածքի, որոնք վերածվել են ռազմական գործողությունների թատերաբեմի։
Նա հավելել է, որ Եմենի զինված ուժերը նաև մի քանի բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Ռաս ալ-Արա շրջանում գտնվող Քաուա ռազմական ճամբարում հակառակորդ ուժերի կենտրոնացման և զորահավաքի վայրերը ։
Նա ընդգծել է, որ թիրախները ենթարկվել են ուղիղ հարվածների, որոնց հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել, իսկ մի քանի զենքի պահեստներ ոչնչացվել են։
Բրիգադի գեներալ Սարին նշել է, որ այս հարձակումը միաժամանակ իրականացվել է Բաբ էլ-Մանդեբի հարավում, ինչպես նաև Սաքիա և Ռաս ալ-Արա շրջաններում Սաուդյան Արաբիայի հակառակորդ ուժերի կուտակումների և նրանց ուժերին ուղարկված ստորաբաժանումների ուղղությամբ՝