Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i25309-Զինյալ_ահաբեկչական_խմբավորումները_հրթիռակոծել_են_Հալեպը
Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հուլիսի 8-ի վաղ առավոտից սկսել են հրթիռակոծել Հալեպի զանազան թաղամասերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 04:15 Asia/Tehran
  • Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հուլիսի 8-ի վաղ առավոտից սկսել են հրթիռակոծել Հալեպի զանազան թաղամասերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, առավոտյան ժամը 6:30-ին հրթիռ է ընկել Ազիզիե շրջանում, այնուհետեւ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպե Ռոզ, Մերիտիեն, Նոր Գյուղ շրջանները։ Նախնական տվյալներով՝ արձանագրվել է 10 զոհ, 100 վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են։ Վիրավորները փոխադրվել են Ալ Ռազի հիվանդանոց։

23:42-ի լրացված տվյալներով, Հալեպի զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը՝ 140-ի: