Գերմանիան Սիրիայի փախստականներին կտրմադրի 2,3 մլրդ եվրո
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2548-Գերմանիան_Սիրիայի_փախստականներին_կտրմադրի_2_3_մլրդ_եվրո
Ի աջակցություն Սիրիայի փախստականների՝ Գերմանիայի իշխանությունները մինչև 2018 թվականը կտրամադրեն 2,3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Reuters- ը՝ հղում կատարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 11:34 Asia/Tehran
  • Գերմանիան Սիրիայի փախստականներին կտրմադրի 2,3 մլրդ եվրո

Ի աջակցություն Սիրիայի փախստականների՝ Գերմանիայի իշխանությունները մինչև 2018 թվականը կտրամադրեն 2,3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Reuters- ը՝ հղում կատարելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի Լոնդոնում Սիրիայի հարցերով կազմակերպված Դոնորների համաժողովին Մերկելը նշել է, որ 1.1 մլրդը կհատկացվի 2016-ին:

Համաժողովի կազմակերպիչները Սիրիայում հնգամյա պատերազմից տուժածներին օգնելու նպատակով նախատեսում են 2016-ին տրամադրել 9 մլրդ դոլար ռեկորդային գումար: Ներկայումս մարդասիրական ծրագրերի իրականացման համար հավաքվել է մոտ 3,4 մլրդ դոլար:

Համաժողովի կազմակերպիչների դերում են հանդես գալիս Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը և Միավորված ազգերի կազմակերպությունը:

armedia.am/

4/3/2016