Թուրքիան ԵԽ-ին մեղադրում է ահաբեկչության քարոզչության մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26014-Թուրքիան_ԵԽ_ին_մեղադրում_է_ահաբեկչության_քարոզչության_մեջ
Եվրոպական խորհրդարանի` Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի քարոզումն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2016 14:08 Asia/Tehran
  • Թուրքիան ԵԽ-ին մեղադրում է ահաբեկչության քարոզչության մեջ

Եվրոպական խորհրդարանի` Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի քարոզումն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանում բացված ցուցահանդեսի առնչությամբ, որտեղ ներկայացված են Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի զինյալների, ինչպես նաև Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանի լուսանկարները: «Ահաբեկչության քարոզչությունն անհամատեղելի է «խոսքի ազատություն» հասկացության հետ: Եթե ահաբեկիչներին նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչներն արդարացնում են իրենց գորոծողությունները` ասելով, որ ահաբեկչական մի կազմակերպություն պայքար է մղում մեկ այլ ահաբեկչական կազմակերպության` ԻՊ-ի դեմ, ապա խորհուրդ ենք տալիս նրանց բացել նաև ցուցահանդեսներ` նվիրված «Ջեբհաթ ան-Նուրսի», «Հըզբոլլահ» խմբավորումների ահաբեկիչներին և Բաշար Ասադի ռեժիմին»,- ասել է Քալընը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ankakh.com

13/7/2016