Գերմանիան մտադիր է դուրս բերել իր զինվորական անձնակազմը Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է դուրս բերել իր զինվորական անձնակազմը Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից, եթե Անկարան թույլ չտա գերմանական պատվիրակությանը մուտք գործել ռազմաբազա, հայտնում է «BBC»-ին:
«Գերմանիայի բանակը հաշվետու է պառլամենտին: Եթե պառլամենտի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել զինվորականների հետ, ապա դա նշանակում է, որ զինվորները չպետք է մնան այնտեղ (գերամանական պառլամենտի համար անհասանելի վայրում)»,-հայտարարել է Զիգմար Գաբրիելը՝ «Mitteldeutsche Zeitung» պարբերականին տված հարցազրույցում:
Հունիսի վերջերին Թուրքիան թույլ չտվեց գերմանական պատվիրակությանը՝ այդ երկրի պաշտպանության փոխնախարարի գլխավորությամբ մուտք գործել Ինջիրլիկ ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող գործողությունների ժամանակ:
armedia.am
13/7/2016