Թուրք ուսուցչուհին հեծանվով կհասնի Հայաստան
Հուլիս 14, 2016 13:19 Asia/Tehran
Անգլերենի 28-ամյա թուրք ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքին:
Նշվում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու:
Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը:
armedia.am
14/7/2016
Պիտակ