Թուրք ուսուցչուհին հեծանվով կհասնի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26170-Թուրք_ուսուցչուհին_հեծանվով_կհասնի_Հայաստան
Անգլերենի 28-ամյա թուրք ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2016 13:19 Asia/Tehran
  • Թուրք ուսուցչուհին հեծանվով կհասնի Հայաստան

Անգլերենի 28-ամյա թուրք ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքին:

Նշվում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու:

Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը:

armedia.am

14/7/2016