Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26356-Թուրքիայի_խորհրդարանի_շենքի_վրա_ռումբ_են_նետել._լրատվամիջոցներ
Անկարայում թուրքական խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2016 04:54 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել. լրատվամիջոցներ

Անկարայում թուրքական խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին:

Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին: