Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել. լրատվամիջոցներ
Հուլիս 16, 2016 04:54 Asia/Tehran
Անկարայում թուրքական խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին:
Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին:
Պիտակ