Էրդողանը ժողովրդին կոչ է արել դուրս գալ հրապարակներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26359-Էրդողանը_ժողովրդին_կոչ_է_արել_դուրս_գալ_հրապարակներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական CNN Turk հեռուստաընկերության ուղիղ եթերով առաջին մեկնաբանությունն է արել երկրում զինվորականների կողմից իրականացվող ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2016 05:10 Asia/Tehran
  • Էրդողանը ժողովրդին կոչ է արել դուրս գալ հրապարակներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական CNN Turk հեռուստաընկերության ուղիղ եթերով առաջին մեկնաբանությունն է արել երկրում զինվորականների կողմից իրականացվող ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ։

«Մեր ժողովրդին կոչ եմ անում դուրս գալ հրապարակներշ օդանավակայաններ։ Եկեք ամբողջ ժողովրդով հավաքվենք հրապարակներում, օդանավակայաններում, իսկ դրանց փոքրամասնություն կազմող խումբը թող տանկերով գա, ինչ անում է ժողովրդին, այնտեղ անի։ Մթնոլորտը շատ խժժված է։ Նման մթնոլորտ ստեղծողները շատ թանկ կվճարեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

MSNBC-ն, հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին, տեղեկացնում է, որ Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից։