էրդողանը Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26584-էրդողանը_Բարաք_Օբամային_կոչ_է_արել_արտահանձնել_Ֆեթուլլահ_Գյուլենին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 10:05 Asia/Tehran
  • էրդողանը Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:

«Մենք հանձնել ենք բոլոր ահաբեկիչներին, որոնց պահանջել է ԱՄՆ-ը»,- Էրդողանի խոսքն է փոխանցում Daily Sabah-ը:

«Այդ ապօրինի գործողությունը կազմակերպվել էր բանակի ներսում փոքր խմբի կողմից, նրանք զինվորականներին չէին ներկայացնում»,- ասել է Էրդողանը:

Ինչ վերաբերում է դավադիրներին մահապատժի ենթարկելու կոչերին, Էրդողանը նշել է, թե ժողովրդավարական երկրում մարդիկ իրավունք ունեն քննարկել ցանկացած կարծիք, եւ դրա համար իրենք թույլտվություն խնդրելու կարիք չունեն:

AP-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյաներից մեկին, որը ցանկացել է անհայտ մնալ, տեղեկացնում է, որ Անկարան արդեն պաշտոնական հայտարարություն է պատրաստում անօրինական գործողություններին Գյուլենի մասնակցության մասին: «Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, մենք կարող ենք համալրել այդ մեծ ցուցակը»:

past.am

17/7/2016