Թուրքիան կարող է հեռացվել ՆԱՏՕ-ից. ԱՄՆ-ի պետքարտուղար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i26743-Թուրքիան_կարող_է_հեռացվել_ՆԱՏՕ_ից._ԱՄՆ_ի_պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հասցնել նրան, որ երկիրը զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից` գրում է The Independent պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2016 14:00 Asia/Tehran
  • Թուրքիան կարող է հեռացվել ՆԱՏՕ-ից. ԱՄՆ-ի պետքարտուղար

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հասցնել նրան, որ երկիրը զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից` գրում է The Independent պարբերականը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «հարգել ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը»:

«Մենք, անշուշտ, կաջակցենք հեղաշրջման մեղավորներին պատասխանատվության կանչելուն, սակայն կոչ ենք անում խուսափել այն ամենից, ինչը դուրս է գալիս դրանից»,- ասել է Քերրին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու կասկածանքով ձերբակալվել է 7500 մարդ, ի թիվս որոնց` զինվորականներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ և շարքային քաղաքացիներ: Թուրքիայի նախագահն ու վարչապետը խոսել են մահապատիժը օրենքով վերականգնելու անհրաժեշտության մասին:

araratnews.am

18/7/2016