Օբաման և Էրդողանը քննարկել են Գյուլենի էքստրադիցիայի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ` Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձը` աջակցություն հայտնելով թուրքական ժողովրդավարությանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ամերիկացի առաջնորդը ընդգծել է պատահարի հանգամանքները հետաքննելու շրջանակներում բազմակողմանի համագործակցության պատրաստակամությունը` հավաստիացնելով, որ Թուրքիայի ներկայացրած` Ֆեթուլլահ Գյուլենին վերաբերող փաստաթղթերն ու ապացույցները մանրամասնորեն կուսումնասիրվեն: Ըստ աղբյուրի` նախագահները խոսել են նաև «FETÖ» կազմակերպության`պետական հեղաջրջման փորձում ներգրավվածության մասին, քննարկել են դրա առաջնորդ Գյուլենին Թուրքիա էքստրադիցիայի հարցը:
Ankakh.com
20/7/2016