Մոսկվան պահանջել Է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31534-Մոսկվան_պահանջել_Է_տեսահսկողություն_սահմանել_Եգիպտոսի_օդանավակայանների_աշխատակիցների_նկատմամբ
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել Է, թե Ռուսաստանը պահանջում Է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2016 05:06 Asia/Tehran
  • Մոսկվան պահանջել Է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել Է, թե Ռուսաստանը պահանջում Է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնյան հայտարարել Է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:

Ռուսական կողմը նաեւ պնդում Է, որ օդանավակայանները հանդերձվեն կենսաչափական սարքերով նույն նպատակների համար: Ֆաթհիի խոսքով՝ իր նախարարությունն արդեն սկսել Է աշխատել Մոսկվայի պահանջների վրա: 

Եգիպտսի նախագահ Աբդոլ Ֆաթահ ալ Սիսին օգոստոսի 22-ին հույս Է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները կարող են մոտ ժամանակներս վերադառնալ երկիր:

Օգոստոսի 19-ին Ֆաթհին հայտարարել Էր, որ երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթները կարող են սկսվել հոկտեմբերին:

armenpress.am