Մոսկվան պահանջել Է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել Է, թե Ռուսաստանը պահանջում Է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնյան հայտարարել Է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Ռուսական կողմը նաեւ պնդում Է, որ օդանավակայանները հանդերձվեն կենսաչափական սարքերով նույն նպատակների համար: Ֆաթհիի խոսքով՝ իր նախարարությունն արդեն սկսել Է աշխատել Մոսկվայի պահանջների վրա:
Եգիպտսի նախագահ Աբդոլ Ֆաթահ ալ Սիսին օգոստոսի 22-ին հույս Է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները կարող են մոտ ժամանակներս վերադառնալ երկիր:
Օգոստոսի 19-ին Ֆաթհին հայտարարել Էր, որ երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթները կարող են սկսվել հոկտեմբերին:
armenpress.am