Ահաբեկչական գործողություններ են սկսվել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31804-Ահաբեկչական_գործողություններ_են_սկսվել_Թուրքիայի_Անթալիա_հանգստավայրում
Նվազագույնը երեք զինծառայող են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 10:14 Asia/Tehran
  • Ահաբեկչական գործողություններ են սկսվել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում

Նվազագույնը երեք զինծառայող են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության` զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականններով ավտոմեքենայի վրա: Զինծառայողները սպանվել են փոխհրաձգության ժամանակ:

Որեւէ խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են մոտ 300 քաղաքացի, 100-ից ավելի զինծառայողներ:

armenpress.am