ՆԱՏՕ-ն ու Արաբիան քննարկում են Սիրիա ցամաքային ուժ գործուղելու հարցը
ՆԱՏՕ-ն ու Սաուդյան Արաբիան մտքերի փոխանակում են կատարում այսպես կոչված ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվելու համար Սիրիա ցամաքային զորուժ գործուղելու Ռիադի առաջարկի շուրջ:
Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները երկուշաբթի օրը հղում կատարելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին հաղորդեցին, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տեղակալ և պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանն ընթացիկ շաբաթ մասնակցելու է Բրյուսելում սպասվող այդ արևմտյան ռազմական կառույցի նիստերին և քննարկելու է Սիրիայում ցամաքային միջամտության կապակցությամբ Ռիադի նախագիծը:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ երկրները, որոնք ասվում է, թե հարվածում են ԻԼԻՊ-ի դիրքերին, մասնակցելու են այդ նիստերին:
Սաուդյան Արաբիայի զինվորական պաշտոնատարներ անցած շաբաթ հայտարարեցին, որ եթե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որոշի ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում, Ալե Սաուդի ռեժիմը պատրաստ կլինի ցամաքային զորուժ գործուղել Սիրիա: