ՆԱՏՕ-ն ու Արաբիան քննարկում են Սիրիա ցամաքային ուժ գործուղելու հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3217-ՆԱՏՕ_ն_ու_Արաբիան_քննարկում_են_Սիրիա_ցամաքային_ուժ_գործուղելու_հարցը
ՆԱՏՕ-ն ու Սաուդյան Արաբիան մտքերի փոխանակում են կատարում այսպես կոչված ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվելու համար Սիրիա ցամաքային զորուժ գործուղելու Ռիադի առաջարկի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 04:23 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն ու Արաբիան քննարկում են Սիրիա ցամաքային ուժ գործուղելու հարցը

ՆԱՏՕ-ն ու Սաուդյան Արաբիան մտքերի փոխանակում են կատարում այսպես կոչված ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ կռվելու համար Սիրիա ցամաքային զորուժ գործուղելու Ռիադի առաջարկի շուրջ:

Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները երկուշաբթի օրը հղում կատարելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին հաղորդեցին, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տեղակալ և պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանն ընթացիկ շաբաթ մասնակցելու է Բրյուսելում սպասվող այդ արևմտյան ռազմական կառույցի նիստերին և քննարկելու է Սիրիայում ցամաքային միջամտության կապակցությամբ Ռիադի նախագիծը:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ երկրները, որոնք ասվում է, թե հարվածում են ԻԼԻՊ-ի դիրքերին, մասնակցելու են այդ նիստերին:

Սաուդյան Արաբիայի զինվորական պաշտոնատարներ անցած շաբաթ հայտարարեցին, որ եթե ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան որոշի ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում, Ալե Սաուդի ռեժիմը պատրաստ կլինի ցամաքային զորուժ գործուղել Սիրիա: