Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37486-Թուրքիայի_ԱԳՆ_ն_քննադատել_է_Իսրայելին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Իսրայելի իշխանությունների այն որոշումը, որն առնչվում է պաղեստինյան տարածքներում 98 նոր տներ կառուցելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2016 16:16 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Իսրայելի իշխանությունների այն որոշումը, որն առնչվում է պաղեստինյան տարածքներում 98 նոր տներ կառուցելուն:

Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների վերահսկողությանը, որը թուրքական կողմը որակել է որպես օկուպացիա:

Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել կարգավորման գործընթացին:

«Իսրայելին կոչ ենք անում հնարավորինս արագ դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք վնաս են պատճառում «երկու պետություն» սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:

1in.am