Թուրքիայում հսկիչ կետի մոտ պայթյունի զոհ է դարձել 18 մարդ
Հոկտեմբեր 09, 2016 17:14 Asia/Tehran
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում պայթյունի զոհ է դարձել 18 մարդ։
Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա խոսքով զոհվածների թվում եմ 10 զինվորական և 8 քաղաքացիական անձինք։
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պայթյուն իրականացնելու համար օգտագործվել է 4-5 տոննա պայթուցիկով ավտոմեքենա։ Տուժել է ևս 27 մարդ մարդ, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ տեղեկավել է, որ պայթյունի տեղում առաջաձել է 6 մետր տրամագծով և մինչև 6 խորությամբ ձագար։
NTV-ի տվյալներով՝ միջադեպի համար պատասխանատու են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։
Armenpress.am
Պիտակ