Թուրքիայում հսկիչ կետի մոտ պայթյունի զոհ է դարձել 18 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37852-Թուրքիայում_հսկիչ_կետի_մոտ_պայթյունի_զոհ_է_դարձել_18_մարդ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում պայթյունի զոհ է դարձել 18 մարդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2016 17:14 Asia/Tehran
  • Թուրքիայում հսկիչ կետի մոտ պայթյունի զոհ է դարձել 18 մարդ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում պայթյունի զոհ է դարձել 18 մարդ։

Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա խոսքով զոհվածների թվում եմ 10 զինվորական և 8 քաղաքացիական անձինք։

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պայթյուն իրականացնելու համար օգտագործվել է 4-5 տոննա պայթուցիկով ավտոմեքենա։ Տուժել է ևս 27 մարդ մարդ, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ տեղեկավել է, որ պայթյունի տեղում առաջաձել է 6 մետր տրամագծով և մինչև 6 խորությամբ ձագար։

NTV-ի տվյալներով՝ միջադեպի համար պատասխանատու են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։

Armenpress.am