Անթալիայում պայթյունից հետո ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել միջադեպը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39823-Անթալիայում_պայթյունից_հետո_ԶԼՄ_ներին_արգելվել_է_լուսաբանել_միջադեպը
Անթալիայում այսօր տեղի ունեցած պայթյունից հետո տեղական ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել թեման, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 12:29 Asia/Tehran
  • Անթալիայում պայթյունից հետո ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել միջադեպը

Անթալիայում այսօր տեղի ունեցած պայթյունից հետո տեղական ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել թեման, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայտնի է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ:

Ենթադրվում է, որ պայթեցվել է պայթուցիկներով լի մեքենա:

Հիշեցնենք, որ Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում այսօր հզոր պայթյուն է որոտացել: Դեռևս որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Tert.am