ԱՄՆ-ի պետդեպն ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Ստամբուլը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40510-ԱՄՆ_ի_պետդեպն_ամերիկացի_դիվանագետների_ընտանիքներին_խորհուրդ_է_տվել_լքել_Ստամբուլը
Միացյալ Նահանգների պետդեպը Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում աշխատող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել թուրքական քաղաքը. այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ համապատասխան նախազգուշացման տեքստը հրապարակվել է պետդեպի պաշտոնական կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 10:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետդեպն ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Ստամբուլը

Միացյալ Նահանգների պետդեպը Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում աշխատող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել թուրքական քաղաքը. այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ համապատասխան նախազգուշացման տեքստը հրապարակվել է պետդեպի պաշտոնական կայքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան իշխանությունները  նման որոշում են կայացրել ծայրահեղական խմբավորումների ակտիվացման պատճառով: Նրանք չեն բացառել, որ խմբավորման անդամները կարող են հարձակվել Ստամբուլում գտնվող ամերիկացիների վրա:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն Ստամբուլի հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին և որևէ կերպ չի առնչվում Թուրքիայում ԱՄՆ-ի այլ դիվանագիտական ներկայացուցչություններին:

Բացի դրանից՝ պետդեպը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել դեպի երկրի հարավ-արևելյան հատված ուղևորություններից:

Tert.am