«Ջումհուրիեթ» պարբերականի շենքի մոտ քաղաքացիները մշտական հերթապահություն են սահմանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40780-Ջումհուրիեթ_պարբերականի_շենքի_մոտ_քաղաքացիները_մշտական_հերթապահություն_են_սահմանել
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացող գործողության և լրագրողների ձերբակալության առնչությամբ թուրքական քաղաքացիական հասարակության անդամները հայտնել են իրենց բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, «Ջումհուրիեթ»-ի Ստամբուլի և Անկարայի շենքերի մոտ հավաքվել են զգալի քանակությամբ քաղաքացիներ, ովքեր մշտական հերթապահություն են ս ահմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2016 08:24 Asia/Tehran
  • «Ջումհուրիեթ» պարբերականի շենքի մոտ քաղաքացիները մշտական հերթապահություն են սահմանել

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացող գործողության և լրագրողների ձերբակալության առնչությամբ թուրքական քաղաքացիական հասարակության անդամները հայտնել են իրենց բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, «Ջումհուրիեթ»-ի Ստամբուլի և Անկարայի շենքերի մոտ հավաքվել են զգալի քանակությամբ քաղաքացիներ, ովքեր մշտական հերթապահություն են ս ահմանել:

Հավաքվածների շրջանում են Թուրքիայի լրագրողական համայնքի, Ժամանակակից լրագրողների միության, Թուրքիայի լրագրողների արհմիության և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները, ովքեր նկատել են, որ միայն «դիմադրությամբ կգա մամուլի ազատությունը»:

 Կատարվածի առնչությամբ հայտնելով իր վրդովմունքը` Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նշել է, որ ընդդիմադիր մամուլը բացահայտ կերպով լռեցվում է:

Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելովհամակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիրՄուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-իղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրաաշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: 

orer.am/

 1/11/2016