Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի քրդերի հարցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41137-Թուրքիան_եւ_ԱՄՆ_ն_համաձայնություն_են_ձեռք_բերել_Սիրիայի_քրդերի_հարցում
Թուրքիան եւ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է թուրքական sabah.com լրատվականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2016 16:03 Asia/Tehran
  • Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել Սիրիայի քրդերի հարցում

Թուրքիան եւ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է թուրքական sabah.com լրատվականը:

Թուրքիան եւ ԱՄՆ-ն որոշում են կայացրել ԱՄՆ-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի վերահսկողությամբ PYD-ին  Մունբիչի շրջանից հեռացնելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը 2016 թվականի փետրվարին հայտարարություն էր արել այն մասին, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կառույց չէ:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի կողմից PYD մասին նմանօրինակ հայտարարության պատճառով փետրվարի 9-ին Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին Միացյալ Նահանգներին մեղադրել էր Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ոչ ահաբեկչական համարելու հարցում՝ նշելով, թե PYD-ն և PKK-ն նույն կառույցն են: «ԱՄՆ-ին ասում ենք, որ PYD-ն ահաբեկչական կազմավորում է: Իսկ ամերիկացի պաշտոնյաները կանգնում ու ասում են, թե «ոչ, մենք այն որպես ահաբեկչական կառույց չենք դիտարկում »... Է-հե~յ, ԱՄՆ, քեզ քանի անգամ ասացինք՝ մե՞զ հետ ես, թե ահաբեկչական PKK-ի և PYD-ի»,- ասել էր նա: 

orer.am/