Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը խորհրդարան ներկայացրած պատգամավորը
Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Որոշ տեղեկություններով՝ Թունջելը վնասվածքներ է ստացել ոստիկանական գործողությունների հետևանքով և հոսպիտալացվել է։
Թունջելն այն մարդկանց շարքում էր, ովքեր հավաքվել էին Դիարբեքիրի դատարանի առաջ, որտեղ տարել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված մի շարք պատգամավորների:
Դատարանի մոտ եկած ոստիկանությունը պահանջել է հավաքվածներին հեռանալ: Թունջելը, ինչպես նաև մի խումբ այլ անձիք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության կարգադրությանը, ինչի հետևանքով ձերբակալվել են:
Նշենք, որ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով։ 2014թ․նա Թուրքիայի խորհրդարան էր ներկայացրել օրինագիծ, որով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր Թուրքիայի Հանրապետության անունից ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև նյութական և բորայական փոխհատուցում տրամադրել։
1in.am/
4/10/2016/