Ստամբուլում փոխհրաձգություն է եղել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41443-Ստամբուլում_փոխհրաձգություն_է_եղել
Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում փոխհրաձգություն է եղել։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 06:43 Asia/Tehran
  • Ստամբուլում փոխհրաձգություն է եղել

Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում փոխհրաձգություն է եղել։

Ինչպես հայտնում է BNO News կայքը, վկայակոչելով ականատեսներին եւ տեղական իշխանություններին, օդանավակայանի մուտքն արգելափակվել է։

Մի քանի կրակոցներ հնչել են շենքի մոտ, առայժմ պարզ չէ՝ կան արդյոք տուժածներ։

Reuters գործակալությունը հայտնում է, թե կրակը  բացել են ոստիկանները, երբ մոտոցիկլետով երթեւեկող անհայտ անձինք հրաժարվել են կանգնել։ Հաղորդվում է մեկ վիրավորի մասին։

News.am