Ստամբուլում փոխհրաձգություն է եղել
Նոյեմբեր 06, 2016 06:43 Asia/Tehran
Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում փոխհրաձգություն է եղել։
Ինչպես հայտնում է BNO News կայքը, վկայակոչելով ականատեսներին եւ տեղական իշխանություններին, օդանավակայանի մուտքն արգելափակվել է։
Մի քանի կրակոցներ հնչել են շենքի մոտ, առայժմ պարզ չէ՝ կան արդյոք տուժածներ։
Reuters գործակալությունը հայտնում է, թե կրակը բացել են ոստիկանները, երբ մոտոցիկլետով երթեւեկող անհայտ անձինք հրաժարվել են կանգնել։ Հաղորդվում է մեկ վիրավորի մասին։
News.am
Պիտակ