Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41527-Ստամբուլի_օդանավակայանի_մոտ_հրաձգություն_է_տեղի_ունեցել_կա_վիրավոր
Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Իրավապահներն օդանավակայանի մուտքն արգելափակել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 14:51 Asia/Tehran
  • Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Իրավապահներն օդանավակայանի մուտքն արգելափակել են։

Reuters գործակալությունը հայտնում է, որ կրակը բացել են ոստիկանները, երբ մոտոցիկլետով անցնող անհայտ անձինք հրաժարվել են կանգ առնել։

CNN Turk-ն էլ հայտնում է, որ մի տղամարդ է վիրավորվել։ Նա, ինչպես նաև ևս մեկ մարդ ձերբակալվել են: Վիրավոր ոստիկանների կամ քաղաքացիական անձանց մասին տվյալներ չեն հաղորդվում:

7or.am