Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i41566-Թուրքիայի_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետը_հանդիպել_է_ԱՄՆ_գործընկերոջը
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2016 07:02 Asia/Tehran
  • Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կողմերը խոսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:

Դանֆորդի հետ հանդիպմանը թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներում գյուլենականների գործունեության առնչությամբ:

Armenpress.am