Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը
Նոյեմբեր 07, 2016 07:02 Asia/Tehran
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կողմերը խոսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
Դանֆորդի հետ հանդիպմանը թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներում գյուլենականների գործունեության առնչությամբ:
Armenpress.am
Պիտակ