Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ մեկնող քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել
Նոյեմբեր 13, 2016 06:37 Asia/Tehran
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո սկիզբ առած բողոքի ակցիաների պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ մեկնող քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել եւ ցուցումներ տվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կոչի մեջ նշված է եղել, որ ԱՄՆ մեկնող Թուրքիայի քաղաքացիները պետք է խուսափեն այն վայրերից որտեղ բողոքի ակցիաներ ու անկարգություններ են տեղի ունենում, ինչպես նաեւ զգուշանան վերջին օրերին այլատյացության հողի վրա կատարվող հարձակումներից։
Կոչում խորհուրդ է տրվել սառնասրտություն դրսեւորել, երբ կենթարկվեն այլատյացության հողի վրա վիրավորանքների ու շտապ դիմել անվտանգության մարմիններին։
News.am
Պիտակ