Ռուսաստան. Սիրիացի ապստամբները Հալեպում քիմիական զենք են օգտագործել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի արևմուտքում սիրիացի ապստամբները բանակի դեմ քիմիական զենք են օգտագործել :
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ հարձակման ժամանակ վնասվածքներ են ստացել 30 սիրիացի բանակայիններ:
Երկուշաբթի օրը, Սիրիայի բանակը հայտարարել է, որ Հալեպի Ալ-Նեյրաբի թաղամասում ապստամբների իրականացրած քիմիական հարձակման ժամանակ վիրավորվել են տասնյակ բանակայիններ ու խաղաղ բնակիչներ:
Ապստամբները հերքել են հարձակման մասին հայտարարությունը:
Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարարությունը քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունից պահանջել է անհապաղ խումբ գործուղել Հալեպ` քիմիական զենքերի օգտագործման հեղինակներին հայտնաբերելու համար:
Վերջերս Հալեպում և այդ քաղաքի արվարձանում ծանր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի բանակայինների և ապստամբների միջև: