Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42844-Թուրքիայում_ձերբակալվել_է_Դերսիմի_քաղաքապետը
Թուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 07:58 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թունջելիի համաքաղաքապետ Նուրհայաթ Ալթունի տանը խուզարկություն է իրականացվել:

Թունջելիի քաղաքապետի ձերբակալումից ժամեր առաջ ձերբակալվել էր Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, ով ևս DBP անդամ է: Ձերբակալությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Ձերբակալված են նաև քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:  

orer.am/