Թուրքիայի քեմալական կուսակցությունը երկրում հանրահավաքների շարք է սկսելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43033-Թուրքիայի_քեմալական_կուսակցությունը_երկրում_հանրահավաքների_շարք_է_սկսելու
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հանրահավաքների շարք կսկսի` ի նշան երկրում նախագահական համակարգի հաստատման դեմ բողոքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 13:57 Asia/Tehran
  • Թուրքիայի քեմալական կուսակցությունը երկրում հանրահավաքների շարք է սկսելու

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հանրահավաքների շարք կսկսի` ի նշան երկրում նախագահական համակարգի հաստատման դեմ բողոքի:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը:

Հանրահավաքները կանցկացվեն «Թուրքիան չենք բաժանելու» խորագրի ներքո: Հանրահավաքներից առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Ադանայում:

 

orer.am/