ՄԱԿ-ը մտահոգված է Հալեպի հումանիտար վիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43351-ՄԱԿ_ը_մտահոգված_է_Հալեպի_հումանիտար_վիճակի_կապակցությամբ
Շաբաթ օրը, մտահոգություն հայտնելով Հալեպում տիրող հումանիտար անբարենպաստ պայմանների կապակցությամբ, ՄԱԿ-ը պահանջել է հնարավորություն ստեղծել` տարածքի բնակիչներին հումանիտար օժանդակություն հասցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 04:20 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգված է Հալեպի հումանիտար վիճակի կապակցությամբ

Շաբաթ օրը, մտահոգություն հայտնելով Հալեպում տիրող հումանիտար անբարենպաստ պայմանների կապակցությամբ, ՄԱԿ-ը պահանջել է հնարավորություն ստեղծել` տարածքի բնակիչներին հումանիտար օժանդակություն հասցնելու համար:

Դամասկոսից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը ՄԱԿ-ի հումանիտար հարցերի Սիրիայի համադրող Ալի Զաըթարին և տարածաշրջաում ՄԱԿ-ի հումանիտար  հարցերի համադրող Քեվին Քենեդին  Հալեպում բախվող կողմերին կոչ են արել դադարեցնել հարձակումները և խաղաղ քաղաքացիներին հումանիտար օժանդակություններ փոխանցելու հնարավորություն ստեղծել:

Զաըթարին և Քենեդին նաև տեղեկացրել են Հալեպում պաշարված քաղաքացիներին հումանիտրա օժանդակություն փոխանցելու ՄԱԿ-ի նախագծի մասին:

«ՄԱԿ-ը   Հալեպի արևելյան շրջանի  բնակիչներին հումանիտար օժանդակություն  փոխանցելու, և վիրավորներին ու հիվանդներին տարհանելու ծավալուն ծրագիր է ներկայացրել»,-հայտարարել են ՄԱԿ-ի համադրողները:

Ահաբեկչական խմբերը շարունակում են գնդակոծել Հալեպի քաղաքացիական տարածքները: