Թուրքիայի արտգործնախարարը հակադարձել է Հայաստանի ներկայացուցչի խոսքերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43429-Թուրքիայի_արտգործնախարարը_հակադարձել_է_Հայաստանի_ներկայացուցչի_խոսքերին
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում Հայաստանի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Թուրքիան հովանավորում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 12:52 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը հակադարձել է Հայաստանի ներկայացուցչի խոսքերին

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում Հայաստանի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Թուրքիան հովանավորում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատավական ծառայության հաղորդման համաձայն՝ Ստամբուլում կայացած  ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում Չավուշողլուն ասել է.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումները այդ երկրի դեմ վկայում են, որ նրանք ատում են Թուրքիան»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Չավուշողլուն ասել է.-«Հայաստանը վերահսկելով այդ տարածքը աշխարհում ճանաչվել է որպես ագրեսոր երկիր»:

Թուրքիայի արտգործնախարարը  հավելել է.-«Մինչև Երևանի պաշտոնյաները չհամագործակցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, չի կարելի խաղաղություն հաստատել այդ տարածքում»:

Հաղորդման համաձայն՝ ՆԱՏՕ-ի պառլամենտական համագումարում ՀՀ ներկայացուցիչ Կորյուն Հայրապետյանը, մեղադրելով Թուրքիային ԻԼԻՊ-ին հավանավորելու մեջ, կոչ է արել տարածաշրջանի երկրներին համագործակցել Սիրիայում կայունություն հաստատելու համար: